«Մանչեսթեր Սիթին» դարձավ 9-րդ թիմը, որն այս մրցաշրջանում գլխավորում է ԱՊԼ-ը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի առաջնությունում «Մանչեսթեր Սիթին» 2:0 հաշվով հաղթեց «Ասթոն Վիլլային» և ստանձնեց առաջատարի դերը:
«Քաղաքաբնակները» դարձան 9-րդ թիմը, որն այս մրցաշրջանում Պրեմիեր-Լիգայի առաջատար է դառնում, ինչը բացառիկ վիճակագրություն է:
Մինչև «Մանչեսթեր Սիթին», այս մրցաշրջանի տարբեր փուլերում ԱՊԼ-ը գլխավորել են «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլը», «Էվերթոնը», «Տոտենհեմը», «Չելսին», «Սաութհեմփթոնը» և «Արսենալը»: