Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 21-ին, կազմել է 518.89 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.30 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 629.98 դրամ (աճել է 0.41 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 712.54 դրամ (աճել է 1.46 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.05 դրամ (նվազել է 0.03 դրամով):