Թրամփը Սպիտակ տնից հեռանալիս գրություն է թողել Բայդենի համար
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաղորդել է, որ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն իրեն շատ «մեծահոգի» նամակ է թողել: Այս մասին հայտնում է [url=https://russian.rt.com/world/news/824217-tramp-baiden-pismo]RT[/url]-ն՝ հղում տալով CNN-ին:
Ինչպես նշվում է՝ Բայդենը չի բացահայտել նամակի բովանդակությունը՝ Թրամփի նկատմամբ հարգանքից ելնելով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ դեմոկրատ Ջո Բայդենը պաշտոնապես ստանձնել 1 երկրի 46-րդ նախագահի լիազորությունները:
Ջո Բայդենն առաջին անգամ ԱՄՆ նախագահի կարգավիճակով ժամանել է Վաշինգտոնում իր պաշտոնական նստավայր՝ Սպիտակ տուն: Ամերիկացի առաջնորդի ժամանումը ցուցադրել են երկրի հեռուստաալիքները: