211652_close_icon
views-count111261 դիտում article-date 17:59 20-01-2021

Ճանապարհի մերկասառույցի պատճառով Կոտայքի մարզում շտապօգնության ավտոմեքենան կողաշրջվել է. օպերատիվ են գործել փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները. վարորդն ու բուժքույրը տեղափոխվել են հիվանդանոց.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 20-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 21-րդ կմ հատվածում, Չայնիի ոլորանների սկզբնամասում մերկասառույցից չմշակված ճանապարհին Ford մակնիշի շտապօգնության ավտոմեքենան դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 10 կողաշրջված վիճակում սահելով հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Ավետիք Ավետիսյանը, Մայիս Բադոյանն ու Միշա Ստեփանյանը: Վերջիններս պարզում են՝ արդյոք վթարի հետևանքով տուժած կամ տուժածներ կան, թե ոչ: Փաստի առթիվ նույն վաշտի ավագ հետաքննիչ Կառլեն Բաղյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Պարզվում է նաև, թե որ բժշկական կենտրոնի հաշվեկշռում է հաշվառված նշված ավտոմեքենան: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այն պատկանում է Նոյեմբերյանի բժշկական կենտրոնին: [b]*** 18:30[/b] Քիչ առաջ ավագ հետաքննիչ Կ. Բաղյանը պարզեց, որ վթարի հետևանքով շտապօգնության վարորդն ու բուժքույրը նախ տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևանի Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր