ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ ներհանրապետական, ինչպես նաև Արցախը Հայաստանին կապող միջպետական ավտոճանապարհները դժվարանցանելի են:
Շինարարական մի քանի կազմակերպություններ այս պահին աշխատում են Ստեփանակերտ-Շոշ-Կարմիր Շուկա, Ստեփանակերտ-Ննգի-Մարտունի, Ստեփանակերտ-Վանքի խաչմերուկ-Դրմբոն-Գետավան, Դրմբոնի խաչմերուկ-Մարտակերտ հատվածներում:
Ճանապարհներն Արցախի տարածքում անցանելի են բացառապես ձմեռային անվադողերով տրանսպորտային միջոցների համար:
Արցախից դեպի Հայաստան միջպետական մայրուղու Սյունիքի մարզի Զանգեր հատվածում և Սարավան տեղամասում ճանապարհները դժվարանցանելի են։
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկը կազմակերպել ձմեռային անվադողերով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ ներհանրապետական, ինչպես նաև Արցախը Հայաստանին կապող...
Опубликовано ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն Вторник, 19 января 2021 г.