211652_close_icon
views-count1313 դիտում article-date 19:48 19-01-2021

Սերգեյ Բագրատյանը ստում է․ Դավիթ Անանյանը՝ իրեն հանձնաժողովի նիստերին հրավիրելու մասին

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հայտարարությանը, թե իրեն մի քանի անգամ հրավիրել են Ազգային ժողովում ձևավորված Մետաղական հանքարդյունաբերության հարցով քննիչ հանձնաժողովի նիստերին, սակայն ինքը չի ներկայացել։ Գրառումը՝ ստորև․ «Այսօր ԱԺ ամբիոնից պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ինչ-որ զեկույց էր ներկայացնում: Չեմ անդրադառնա պատգամավորի և նրա ներկայացրած զեկույցի որակին ու մակարդակին: Ուղղակի անդրադառնամ պատգամավորի այն ասածին, որ բանավոր խնդրել է և մի տաս անգամ էլ զանգահարել է ինձ՝ հրավիրելով մասնակցել հանձնաժողովի նիստին: Հայտնում եմ, որ պատգամավորը ստում է»:

Նմանատիպ նյութեր