4075 դիտում
09:15 16-07-2020
Ինչո՞ւ է ընդհատակ անցել Սերգեյ Բագրատյանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երբ գործող իշխանության և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները լարվեցին կառավարության 100 տոկոս հրաժարականի պահանջից հետո, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ակնհայտորեն պասիվացրեց իր գործողությունները խորհրդարանում և դրանից դուրս: Նա խորհրդարանի ակտիվ պատգամավորներից էր, բայց վերջին շրջանում մշտապես բացակայում է: Իսկ Ծառուկյանի կալանավորման դեմ բողոքող ցուցարարների առաջնորդների շարքերում Բագրատյանը չկար ու չկար: Ինչու՞ է ընդհատակ անցել Սերգեյ Բագրատյանը։
«Ժողովուրդ» օրաթերթը տևական ժամանակ է՝ փորձում է գտնել նրան, բայց անարդյունք: Ինչից կամ ումից է վախենում Սերգեյ Բագրատյանը՝ դժվար է ասել: Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը լայնամասշտաբ քննություն է իրականացնում ԲՀԿ-ականների գործողություններում, փորփրում են բոլոր գործիչների անցյալը, որպեսզի հնարավոր լինի 2017թվականի ընտրակաշառք տալու փաստեր գտնել հնարավոր բոլոր թեկնածուների վրա»:
Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
4219 դիտում
09:26 10-11-2018
Տավուշի նախկին մարզպետն ընդհատակ է անցել․ նույնիսկ հարսանիքներին չի ներկայանում. «Ժողովուրդ»
1906 դիտում
08:30 22-09-2023
ՔՊ-ականներն ընդհատակ են անցել. ահ ու սարսափ է տիրում․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
2092 դիտում
08:00 14-01-2025
Միջազգային կասկածելի կազմակերպությունը՝ Սյունիքում. «Փաստ»
2206 դիտում
16:29 13-01-2025
Հանցավորության դեմ պայքարի և օպերատիվ իրավիճակի վերաբերյալ անցկացվել է օպերատիվ խորհրդակցություն
2053 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am