211652_close_icon
views-count17929 դիտում article-date 17:00 19-01-2021

«Ադրբեջանցի զինվորներից ավելի շատ էինք վախենում, քան հայերից». ամերիկացի լրագրողը հրապարակել է Ադրբեջանի կողմից կռված վարձկանի խոստովանությունը

Սիրիական «Համզա» ահաբեկչական խմբավորման անդամներից մեկը, որը գտնվել է Ադրբեջանում, պատմել է, որ Թուրքիան զինյալներին Լեռնային Ղարաբաղ ուղարկելու հարցում խաբել է իրենց: Այս մասին իր [url=https://twitter.com/LindseySnell/status/1351266461482967040?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1351266461482967040%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Finfoteka24.ru%2F2021%2F01%2F19%2F76892%2F]թվիթերյան էջում[/url] գրել է ամերիկացի անկախ լրագրող Լինդսի Սնելը, որը զբաղվել է Արցախյան պատերազմի վերաբերյալ հետաքննությամբ ու առաջիններից մեկն է հայտնել Սիրիայից վարձականների ներգրավման մասին: Վարձկանն ասել է, որ հայերն իրենց ներկայացվել են որպես անհավատներ, որոնցից պետք է պաշտպանել ադրբեջանցիներին: Նրանց ասել են, որ հայերը գրավել են Ղարաբաղը, որ նրանք իսլամի թշնամիներն են և Ղարաբաղում գտնվող մուսուլմանները պետք է պաշտպանվեն: Նրա խոսքով` թուրք զինվորներն իրենց հետ չեն եղել մարտերի ժամանակ, այլ միայն քաջալերել են, իսկ վարձկաններն ավելի շատ վախեցել են իրենց շատ վատ վերաբերվող ադրբեջանցի զինվորներից, քան հայերից:

Նմանատիպ նյութեր