211652_close_icon
views-count1073 դիտում article-date 11:58 19-01-2021

Արցախում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք

Արցախում հունվարի 18-ին կատարվել է 42 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք: Վարակակիրները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են, ովքեր նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են: Այս մասին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից: «ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները ախտահանման աշխատանքներ են կատարել հաստատված օջախներում, ինչպես նաև թեստավորման համար նմուշառում իրականացրել հաստատված դեպքի կոնտակտավորներից: Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2240 դեպք, որոնցից 31-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 43 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Կատարվել է 18 551 թեստավորում»,-նշված է հաղորդագրության մեջ: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Հունվարի 18-ին կատարվել է 42 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք: Վարակակիրները...

Опубликовано Արցախի Հանրապետության Առողջապահության Նախարարություն/MOH of Artsakh Rep. Понедельник, 18 января 2021 г.

Նմանատիպ նյութեր