211652_close_icon
views-count1563 դիտում article-date 13:30 14-01-2021

Արցախում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք

Նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից շարունակվում են հակահամաճարակաբանական միջոցառումները: Վերջին մեկ օրվա ընթացքում կատարվել է 61 թեստավորում, որի արդյունքում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք: Տեղեկացնում է Արցախի Տեղեկատվական շտաբը։ Լաբորատոր հետազոտության արդյունքներով դրական հաստատված դեպքերից թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային, իսկ ծանր ձևերը՝ ստացիոնար պայմաններում: Այս պահի դրությամբ ստացիոնար բուժում է ստանում 39 վարակակիր: Ընդհանուր առմամբ, ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից թեստավորման նպատակով 17923 նմուշառում է իրականացվել, որոնցից կորոնավիրուսային վարակը հաստատվել է 2031 անձի մոտ: Արձանագրվել է մահվան 31 դեպք, որից 29-ի մոտ մահը գրանցվել է հոկտեմբեր- նոյեմբեր ամիսներին, իսկ կորոնավիրուսով վարակված 2 քաղաքացու մոտ մահը վրա է հասել ուղեկցող այլ հիվանդության պատճառով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով Արցախի Հանրապետության առողջապահության...

Опубликовано Արցախի Տեղեկատվական շտաբ / NKR InfoCenter / НКР ИнфоЦентр Четверг, 14 января 2021 г.

Նմանատիպ նյութեր