211652_close_icon
views-count2583 դիտում article-date 18:22 18-01-2021

Ալավերդիում ներդրվել է 77 միլիոն 450 հազար դրամ, սպասվում է ևս 54 միլիոնի ներդրում. ՀՏԶՀ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում Ալավերդի քաղաքը 2020 թվականի վերջին երկու ամիսների ընթացքում ստացել է մեկ մեխանիկական գութան, մեկ ինքնաթափ մեքենա, 1 տրակտոր, մեկական խոտահավաք, խոտհնձիչ, խոտի մամլիչ, աղբամաններ։ 2020-ի ընթացքում Ալավերդիում ներդրվել է 43 միլիոն 245 հազար դրամ։ Այս տարի համայնք է մատակարարվել 34 միլիոն 200 հազար դրամ արժողությամբ 1 էքսկավատոր։ Առաջիկա մեկ ամսվա ընթացքում նախատեսվում է Ալավերդի հացնել նաև մեկական մարդատար ՈւԱԶ, միկրոավտոբուս ու աղբատար մեքենա. նախատեսվող ներդրումը կազմում է 54 միլիոն 670 հազար դրամ։ Այսքանով, սակայն, ծրագիրը չի ավարտվում։ Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագիրն իրականացվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգմամբ, կառավարության, համաշխարհային բանկի և համայնքների համաֆինանսավորմամբ։ [b]ՀՏԶՀ լրատվական հոսքերի ծառայություն[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր