211652_close_icon
views-count1963 դիտում article-date 16:48 11-09-2020

Տեխնիկական վերազինում` Արենի, Եղեգիս և Գլաձոր համայնքներում․ ներդրվել է 92,5 միլիոն դրամ․ ՀՏԶՀ

Հայաստանի միավորված համայնքները շարունակում են վերազինվել գյուղատնտեսական և կոմունալ սպասարկման տեխնիկայով։ Այս անգամ շահառու են Արենի, Եղեգիս և Գլաձոր համայնքները, որոնք այս շաբաթ ստացել են 92 միլիոն 520 հազար դրամի տեխնիկա։ Տեղեկացնում է ՀՏԶՀ մամուլի ծառայությունը։ Վայոց ձորի մարզի Արենի և Եղեգիս համայնքներին հատկացվել է մեկական ինքնաթափ մեքենա` համապատասխանաբար 36 միլիոն 150 հազար և 33 միլիոն 150 հազար դրամ արժողությամբ, իսկ Գլաձոր համայնքը ստացել է ետևի բարձիչով աղբատար մեքենա՝ 23 միլիոն 250 հազար դրամ արժողությամբ։ Նշված տեխնիկան ձեռք է բերվել համայնքների կողմից ներկայացված հայտերի հիմնա վրա. ակնկալվում է, որ կարողությունների հզորացմամբ` համայնքները հնարավորություն կստանան սեփական ուժերով լուծել խնդիրները, բարելավել բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը։ Փորձը ցույց է տալիս, որ միավորված համայքներում այս ծրագրի արդյունքում ակնհայտորեն փոխվել է աղբահանության աշխատանքների որակը, բնակավայրերում ավելի հաճախ են իրականացվում ճանապարհների հարթեցման, բարեկարգման աշխատանքներ, մեծ թվով համայնքներում էական առաջընթաց է գրանցվել նաև գյուղատնտեսության ոլորտում։ ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման» ծրագիրը կյանքի է կոչվում Համաշխարհային բանկից ստացված վարկային միջոցներով` ՀՀ կառավարության քսան և համայնքների հինգ տոկոս համաֆինասավորմամբ։ Միայն այս տարի համայնքները ստացել են շուրջ 870 միլիոն դրամի տեխնիկա։ 424 միլիոն դրամի տեխնիկայի տրամադրում նախատեսվում է այս ամսվա ընթացքում, մինչև տարեվերջ նույն նպատակի համար կներդրվի ավելի քան 1 միլիարդ դրամ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր