2136 դիտում
17:22 11-12-2020
Կապանն ու Մեծավանը նորից տեխնիկա են ստացել․ ներդրվել է 106 միլիոն 500 հազար դրամ. ՀՏԶՀ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմադրամը շարունակում է նպաստել միավորված համայնքների կարողությունների հզորացմանը։ Այս նպատակի համար իրականացվող` Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում Հայաստանի միավորված համայնքները շարունակում են ապահովվել կոմունալ սպասարկման և գյուղատնտեսական տեխնիկայով։
Ծրագրի շահառու` Կապան և Մեծավան համայնքները նորից տեխնիկա են ստացել։ Կապանին տրամադրվել է մինիամբարձիչ կցորդ` խոզանակով` 31 միլիոն 400 հազար դրամ արժողությամբ, Մեծավանը ստացել է ինքնաթափ մեքենա` 33 միլիոն 200 հազար դրամ արժողությամբ և հացահատիկային կոմբայն` հնձիչով 41 միլիոն 900 հազար դրամ արժեքով։
Այսպիսով` Կապանը մինչ օրս ստացել է 150 միլիոն 580 հազար, իսկ Մեծավանը` 75 միլիոն 100 հազար դրամի տեխնիկա։
Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկից ստացված վարկային միջոցներով և ՀՀ կառավարության քսան, համայնքի հինգ տոկոս համաֆինասավորմամբ։
[b]ՀՏԶՀ լրատվական հոսքերի ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
2895 դիտում
18:22 18-01-2021
Ալավերդիում ներդրվել է 77 միլիոն 450 հազար դրամ, սպասվում է ևս 54 միլիոնի ներդրում. ՀՏԶՀ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2015 դիտում
16:26 04-09-2020
Ընդհանուր ներդրումը հասավ 777 միլիոն դրամի․ Շնող և Գլաձոր համայնքները նորից տեխնիկա են ստացել․ ՀՏԶՀ
Այս բաժնից
958 դիտում
19:44 22-01-2025
4 տարի անց ընդդիմությունն իմացավ իմ դիրքորոշման մասին․ Ալեն Սիմոնյան
529 դիտում
19:33 22-01-2025
Տեղի է ունեցել ՀՀ Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի զեկույցի քննարկումը
823 դիտում
19:21 22-01-2025
Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը