Չինաստանում սողանքի հետևանով ավելի քան 20 շենք գետնի տակ է անցել. տասնյակ քաղաքացիներ անհետ կորած են համարվում. ֆոտոշարք
Չինաստանի Շենչժեն քաղաքում սողանքի հետևանքով 22 շենք գետնի տակ է անցել: Այս մաիսն հայտնում է ТАСС գործակալությունը:
Հայտնի է, որ շենքերից 2-ը հանրակացարան են եղել, ևս 15-ը՝ տարբեր ընկերությունների շենքեր: Այս պահին փրկարարներին հաջողվել է 900 մարդու փրկել: Տասնյակ մարդիկ անհետ կորած են համարվում:
Ըստ ТАСС-ի, ականատեսները նշում են, որ սողանքից հետո գազի կայանի պայթյուն է տեղի ունեցել, ինչն էլ, հավանաբար, շենքերի փլուզման պատճառ է դարձել:
Ներկայում շուրջ 1500 փրկարարներ մաքրում են փլատակներն ու որոնում տուժածներին: