211652_close_icon
views-count31095 դիտում article-date 17:14 16-01-2021

Կոտայքի մարզում վթարի է ենթարկվել Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքի պետը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 16-ին, Կոտայքի մարզում ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 08։40-ի սահմաններում Քաղսի գյուղի կենտրոնական փողոցում բախվել են Հրազդան քաղաքի բնակիչ 47-ամյա Մհեր Ներսիսյանի վարած Opel մակնիշի և Սոլակ գյուղի բնակիչ 22-ամյա Հովիկ Հարությունյանի վարած VAZ 217030 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Հ․ Հարությունյանն ու նրա ուղևոր 7-ամյա Հովիկ Հ․-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Կառլեն Բաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախաատրաստվում։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Մ․ Ներսիսյանը աշխատում է Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքի պետ, իսկ հիվանդանոց տեղափոխված վիրավորները հայր ու որդի են։ [b]Վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը, քանի որ տեղի Ճանշինի աշխատակիցները ոչ մի միջոց չեն ձեռնարկել ճանապարհը ձյան շերտից մաքրելու ուղղությամբ։[/b] Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր