Պայթեցման աշխատանքներ են նախատեսվում. պայթյունների ձայները լսելի կլինեն նաև Ստեփանակերտում
                        ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր, օրվա ընթացքում չպայթած զենք-զինամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքների շրջանակներում, պայթեցման աշխատանքներ են նախատեսվում Ասկերանի շրջանի Խաչմաչ և Մխիթարաշեն գյուղական բնակավայրերում, ինչպես նաև Խնածախ և Այգեստան համայնքների  տարածքներում:
Պայթյունների ձայները լսելի կլինեն նաև Ստեփանակերտում: Նշենք, որ գործընթացը կշարունակվի նաև առաջիկա ամիսներին: Ուստի խնդրում ենք ձայներ լսելու դեպքում խուճապի չմատնվել: 
Սակրավորական ջոկատներն աշխատում են ամեն օր՝ առավոտյան ժամը 10:00-ից մինչև 18:00-ն:
Պարզաբանումների և այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ԱԻ ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն՝ 911,101,112 կարճ հեռախոսահամարներին:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                        ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Հարգելի հայրենակիցներ ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր, օրվա ընթացքում չպայթած զենք-զինամթերքի...
Опубликовано ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն Пятница, 15 января 2021 г.
            


