1598 դիտում
17:09 15-01-2021
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը նոր վերակենդանացման բաժանմունք ունի
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նոր վերակենդանացման բաժանմունքի բացման արարողությանը: Տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Բաժանմունքում ծավալվել է վերակենդանացման 40 մահճակալ և նախկինների հետ հանրագումարով` ընդհանուր թիվը կազմում է 120: Փաստացի, սա ամենամեծ վերակենդանացման ծառայությունն է Հայաստանում:
Արսեն Թորոսյանն այցի ընթացքում շրջել է նոր մասնաշենքում, ծանոթացել հագեցվածությանն ու կարողություններին:
Բացման արարողության ընթացքում նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է բժշկական անձնակազմին և շնորհակալություն հայտնել նրանց, հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում կատարած ծանր և պատասխանատու աշխատանքի համար:
«Ուզում եմ վստահ լինեք, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը մշտապես առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում է: Վստահ եմ, որ այն դրական համբավը, որ ձեռք եք բերել այս ժամանակաշրջանում, նույն կերպ կշարունակվի կորոնավիրուսային հիվանդությունը հաղթահարելուց հետո»,-ասել է նախարարը:
Շարունակելով միտքը, Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ բժշկական կենտրոնը պետական բազմապրոֆիլ եզակի կառույցներից է, որն ունի այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են` երրորդ մակարդակի ծննդօգնությունը, պոլիկլինիկական ծառայությունը, հեմոդիալիզի բաժանմունքը և այլն:
Եվ, չնայած կորոնավիրուսային հիվանդության մարտահրավերին, կենտրոնը շարունակում է պետության ջանքերով վերանորոգվել և վերազինվել: Այս ընթացքում ներդրվել են նաև նոր ծառայություններ, օրինակ` արյան բանկի ծառայությունը, նախորդ տարի հագեցվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի լաբորատորիան անհրաժեշտ սարքավորումներով` պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) հետազոտություններ իրականացնելու համար:
Նախարարը եզրափակելով հանդիպումը, հաջողություն է մաղթել բժշկական կենտրոնի անձնակազմին:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
868 դիտում
20:05 23-11-2024
«Արևմտյան Ադրբեջան»-ը չհամեմատել Արևմտյան Հայաստանի հետ․ Բաքվից արձագանքել են Փաշինյանին
670 դիտում
19:15 23-11-2024
Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու