211652_close_icon
views-count3217 դիտում article-date 17:00 15-01-2021

Անկարան հունվարի վերջին Մոսկվայի հետ կքննարկի Ս-400-ի երկրորդ խմբաքանակի մատակարարման հարցը․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան հունվարի վերջին Մոսկվայի հետ կքննարկի Ս-400-ի խմբաքանակի մատակարարման հարցը: «Մենք ավարտին ենք հասցրել Ս-400-ի առաջին խմբաքանակի մատակարարման հարցով աշխատանքները, այժմ շարունակվում է մեր երխոսությունը Ռուսաստանի հետ երկրորդ խմբաքանակի մատակարարման հարցով: Այդ թեմայով հունվարի վերջին Ռուսաստանի հետ բանակցություններ կընթանան: Բանակցությունների ընթացքում կքննարկվեն տարբեր թեմաներ»,-ասել է Էրդողանը, հաղորդում է [url=https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/10469631]ТАСС[/url]-ը։

Նմանատիպ նյութեր