211652_close_icon
views-count1051 դիտում article-date 10:14 15-01-2021

ՀՔԱՎ-ը շարունակում է անվճար իրավական աջակցություն տրամադրել նաև ձմեռային զորակոչի ընթացքում

2020 թ․ դեկտեմբերի 24-ին ՀՀ Կառավարությունը որոշում ընդունեց՝ 2020 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 2021 թվականի մարտի 31-ը շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչ հայտարարելու մասին։ ՀՔԱՎ-ը շարունակում է զորակոչիկներին եւ նրանց հարազատներին տրամադրել անվճար իրավական աջակցություն՝ իրավաբանական խորհրդատվություն, օրենսդրական դրույթների պարզաբանում, անհրաժեշտ փաստաթղթերի կազմում, հարցումներ, դատական կարգով պիտանիության վերաբերյալ որոշման բողոքարկում եւ այլն: Կազմակերպություն կարող են դիմել նաեւ այն բոլոր զորակոչիկները, ովքեր ունեն առողջական խնդիրներ եւ համաձայն չեն բժշկական հանձնաժողովների կողմից իրենց առողջական վիճակի վերաբերյալ կայացված որոշումներին: Անհամաձայնության դեպքում Կազմակերպությունը կապահովի բժիշկ-փորձագետի կողմից նրանց առողջական վիճակի բժշկական հետազոտության արդյունքների մասին տվյալների ուսումնասիրությունը եւ համապատասխան եզրակացության տրամադրումը, որի հիման վրա զորակոչիկները կարող են ՀՔԱՎ-ի աջակցությամբ վիճարկել զինծառայությանը իրենց պիտանի ճանաչելու օրինականության հարցը:

Նմանատիպ նյութեր