Հայտնի դարձավ, թե ովքեր կպայքարեն «Բարսայի» նախագահի պաշտոնի համար
«Բարսելոնան» հաստատել է նախագահի պաշտոնի թեկնածուներին:
Պաշտոնական թեկնածուներ դարձան Ժոան Լապորտան (նրա համար առկա է 9625 հաստատված ստորագրություն), Վիկտոր Ֆոնտը (4431 ստորագրություն) և Տոնի Ֆրեյշան (2634 ստորագրություն):
Էմիլի Ռուսոն չեղարկել է իր թեկնածությունը:
Հունվարի 15-ին կմեկնարկեն թեկնածուների ընտրարշավները, իսկ ընտրությունները կկայանան հունվարի 24-ին: