SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում անձնական ունեցվածքի գողության փաստով հետաքննություն է սկսվել և նյութեր են նախապատրաստվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հունվարի 12-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է դիմել Երևանի բնակիչ 41 ամյա Արամ Կ․-ն և հայտնել, որ մեկ օր առաջ երկու անհայտ անձինք Ծիծեռնակաբերդի խճուղում գործող «ԴԱԼՄԱ ԳԱՐԴԵՆ ՄՈԼ» առևտրի կենտրոնի «ԴԻԱՄՈՌ» խանութ-սրահում կանխամտածված շեղել են աշխատակցի ուշադրությունը և գողացել ադամանդով արծաթյա մատանի և ականջօղեր։
Գ Շամշյանի տեղեկություններով՝ Արամ Կ․-ն աշխատում է «ՄԱՔՍ ԿՐեԴԻՏ» ՍՊԸ-ի տնօրեն։ Նրան պատճառվել է 1 մլն 400 հազար դրամի վնաս։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Հայտնի ֆիլմի նման՝ «Ինչպես գողանալ միլիոն»․ «ԴԱԼՄԱ ԳԱՐԴԵՆ ՄՈԼ»-ից գողացել են ադամանդով արծաթյա մատանի և ականջօղեր
2021.01.13 21:48


Twitter
Вконтакте
Одноклассники
