Նոր մրցաշրջանը նախապես կազմած ծրագրերով են սկսել Հայաստանի մարզական կազմակերպությունները: Արդեն հայտնի է, որ ուսումնամարզական հավաքներ են անցկացնում բռնցքամարտի, ծանրամարտի, հունահռոմեական և ազատ ըմբշամարտի տարիքային տարբեր խմբերի հավաքականները:
Տարին օլիմպիական է և այդ առումով առավել նպատակամղված, արդյունավետ ու կառավարելի աշխատանքներ պետք է կատարի Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն: Այս մասին հրահանգել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նրա խորհրդական Արմեն Գրիգորյանը աշխատակազմին մանրակրիտ ներկայացրեց այն բոլոր գործերը, որ պետք է ժամանակին ու հստակ իրականացվեն համապատասխան ֆեդերացիաների և հավաքականների հետ:Այս և բազմաթիվ այլ հարցեր քննարկվեցին ՀԱՕԿ –ի աշխատանքային խորհրդակցությունում: Արմեն Գրիգորյանը լսեց և հստակ հանձնարարակններ տվեց մարկետինգի, իրավաբանական, ֆինանսատնտեսական, սպորտային ծրագերի իրականացման, ֆեդերացիաների հետ կապերի և դոպինգի բաժինների աշխատակիցներին:
Ներկայացվեցին մի քանի ֆիրմաների օլիմպիական զգեստների գունավոր պատկերները: Առաջարկները կներկայացվեն հավաքականների մարզիչներին , մարզիկներին, որից հետո համապատասխան հագուստները կպատվիրվեն:
ՀԱՕԿ –ը սերտ համագործակցությունը կշարունակի միջազգային կազմակերպությունների, մասնավորապես ՝ ՄՕԿ –ի , ԵՕԿ – ի, ԱՆՕԿ –ի և մ իջազգային ֆեդերացիաների հետ:
Օլիմպիական կոմիտեի աշխատանքներում կարևորվում է Տոկիոյում առաջիկա ամռանը կայանալիք համաշխարհային հերթական գլխավոր մարզահանդեսը:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Գագիկ Ծառուկյան. ՀԱՕԿ-ը պետք է առավել նպատակամղված, արդյունավետ ու կառավարելի աշխատանքներ կատարի
2021.01.13 20:22


Twitter
Вконтакте
Одноклассники
