2318 դիտում
20:22 13-01-2021
Գագիկ Ծառուկյան. ՀԱՕԿ-ը պետք է առավել նպատակամղված, արդյունավետ ու կառավարելի աշխատանքներ կատարի
Նոր մրցաշրջանը նախապես կազմած ծրագրերով են սկսել Հայաստանի մարզական կազմակերպությունները: Արդեն հայտնի է, որ ուսումնամարզական հավաքներ են անցկացնում բռնցքամարտի, ծանրամարտի, հունահռոմեական և ազատ ըմբշամարտի տարիքային տարբեր խմբերի հավաքականները:
Տարին օլիմպիական է և այդ առումով առավել նպատակամղված, արդյունավետ ու կառավարելի աշխատանքներ պետք է կատարի Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն: Այս մասին հրահանգել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նրա խորհրդական Արմեն Գրիգորյանը աշխատակազմին մանրակրիտ ներկայացրեց այն բոլոր գործերը, որ պետք է ժամանակին ու հստակ իրականացվեն համապատասխան ֆեդերացիաների և հավաքականների հետ:
Այս և բազմաթիվ այլ հարցեր քննարկվեցին ՀԱՕԿ –ի աշխատանքային խորհրդակցությունում: Արմեն Գրիգորյանը լսեց և հստակ հանձնարարակններ տվեց մարկետինգի, իրավաբանական, ֆինանսատնտեսական, սպորտային ծրագերի իրականացման, ֆեդերացիաների հետ կապերի և դոպինգի բաժինների աշխատակիցներին:
Ներկայացվեցին մի քանի ֆիրմաների օլիմպիական զգեստների գունավոր պատկերները: Առաջարկները կներկայացվեն հավաքականների մարզիչներին , մարզիկներին, որից հետո համապատասխան հագուստները կպատվիրվեն:
ՀԱՕԿ –ը սերտ համագործակցությունը կշարունակի միջազգային կազմակերպությունների, մասնավորապես ՝ ՄՕԿ –ի , ԵՕԿ – ի, ԱՆՕԿ –ի և մ իջազգային ֆեդերացիաների հետ:
Օլիմպիական կոմիտեի աշխատանքներում կարևորվում է Տոկիոյում առաջիկա ամռանը կայանալիք համաշխարհային հերթական գլխավոր մարզահանդեսը:
Նմանատիպ նյութեր
7604 դիտում
23:13 05-12-2014
«Ծառուկյան ազգանունը չի վաճառվում». Գագիկ Ծառուկյան. տեսանյութ
10588 դիտում
22:11 08-04-2017
«Ծառուկյան» դաշինքը չի մասնակցում Երևանի ավագանու ընտրություններին. Գագիկ Ծառուկյան
Այս բաժնից
1177 դիտում
18:28 19-11-2024
FIFA-ն պատժել է թուրքական ակումբին
1168 դիտում
12:59 19-11-2024
Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Չեխիայում հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին՝ նվաճելով չեմպիոնական գոտին
1411 դիտում
12:35 19-11-2024
Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը