211652_close_icon
views-count1276 դիտում article-date 19:40 13-01-2021

«Առնո Բաբաջանյան-100». Ֆիլհարմոնիկ նվագախումբը տարվա առաջին համերգը նվիրում է մեծ կոմպոզիտորին․ 168․am

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 2021-ի առաջին համերգը նվիրում է Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյանին՝ ՀԱՖՆ կամերային երաժշտության համերգաշարի շրջանակում, հայտնում է [url=https://168.am/2021/01/13/1443529.html]168.am[/url]-ը։ Համերգը տեղի կունենա կոմպոզիտորի ծննդյան օրը՝ հունվարի 22-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Երեկոյին հանդես կգան ջութակահար Անուշ Նիկողոսյանը, թավջութակահար Սևակ Ավանեսյանը և դաշնակահար Հայկ Մելիքյանը: Ծրագրում՝ Վեց պատկեր դաշնամուրի համար (1965), Սոնատ ջութակի և դաշնամուրի համար (1959), Տրիո ջութակի, թավջութակի և դաշնամուրի համար (1952): Նախաձեռնությունն իրականացնում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ:

Նմանատիպ նյութեր