211652_close_icon
views-count1582 դիտում article-date 22:37 01-12-2015

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը Վարշավայում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

Լեհաստանում ՀՀ դեսպանության հովանու ներքո նոյեմբերի 29-ին Վարշավայի Ազգային ֆիլհարմոնիայի համերգասրահում տեղի ունեցավ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Համերգին ներկա էին Լեհաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, Վարշավայում հավատարմագրված դեսպաններ, արվեստի, մշակույթի գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ նվագախումբը ներկայացրել է Արամ Խաչատրյանի, Ն.Ռիմսկի-Կրոսակովի, Պ.Չայկովսկու ստեղծագործությունները:

Նմանատիպ նյութեր