Չինաստանն ԱՀԿ մասնագետներին պարտավորեցրել է կարանտին անցնել նախքան Ուհանում աշխատելը
ԱՀԿ միջազգային փորձագետները, որոնք Չինաստանի Ուհան քաղաք են մեկնում COVID-19-ի ծագումը ուսումնասիրելու համար, անցնելու են պարտադիր կարանտին: Այս մասին հայտարարել է Չինաստանի առողջապահության հարցերով պետական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Մի Ֆենը, գրում է [url=https://ria.ru/20210113/karantin-1592861196.html]ria.ru[/url]-ն:
«ԱՀԿ փորձագետների միջազգային խումբը Ուհան կժամանի հունվարի 14-ին: Համաճարակը կանխելուն ուղղված կառավարության միջոցառումների համաձայն, ԱՀԿ փորձագետների միջազգային խումբը կանցնի պահանջվող կարանտին»,-ասել է Մի Ֆենը մամուլի ասուլիսի ժամանակ:
Ներկայումս Չինաստանում կարանտինի սահմանված ժամկետը 2 շաբաթ է:
Ֆենի խոսքերով, կարանտինի ընթացքում չինացի փորձագետները և ԱՀԿ-ի փորձագետները հաղորդակցվելու են տեսակապի միջոցով:
«COVID-19-ի ծագումը գիտական խնդիր է, ԱՀԿ-ն պետք է նույն հետազոտությունն անցկացնի այլ երկրներում և տարածաշրջաններում: Չինական կողմը կշարունակի սերտ համագործակցել ԱՀԿ-ի և միջազգային փորձագետների հետ այս հարցում»,-հավելել է պաշտոնյան:
Փորձագիտական խմբում ընդգրկված են ներկայացուցիչներ Ճապոնիայից, Կատարից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Վիետնամից, Ավստրալիայից, Նիդեռլանդներից, Մեծ Բրիտանիայից, Դանիայից և Ռուսաստանից: