211652_close_icon

Ուհանում կորոնավիրուսով վարակվածների համար նախատեսված 14 հիվանդանոցներից 11-ն արդեն փակվել են

views-count6354 դիտում article-date 09:58 09-03-2020
Չինաստանի Ուհան քաղաքում գործող 14 ժամանակավոր հիվանդանոցներից 11-ը փակվել է։ Այդ մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը։ Հայտնի է դարձել, որ հոսպիտալների փակումը կապված է հիվանդների առողջացման հետ։ Հիշեցնենք, որ Covid-2019 հարուցիչի տարածման մասին չինական իշխանությունները հայտարարեցին 2019 թվականի դեկտեմբերի 31-ին։ Վերջին տվյալներով՝ ողջ աշխարհում վարակվածների թիվը գերազանցել է 100 հազարը, մահացել է 3820 մարդ։

Նմանատիպ նյութեր