211652_close_icon
views-count15298 դիտում article-date 08:45 13-01-2021

Մահացել է գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը

72 տարեկան հասակում մահացել է ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը։ SHAMSHYAN.com-ը ցավակցում է Ս. Գալստյանի հարազատներին, բարեկամներին։ Ս. Գալստյանը իր ներդրումն ու լուման ունի ՀՀ Գյուղատնտեսության ոլորտում,հարուստ կենսափորձ ՝գիտական հոդվածների եւ աշխատությունների հեղինակ։ 1966-1972 թվականներին աշխատել է Քաղցրաշենի կոլտնտեսությունում որպես կոլտնտեսական։ 1972-1975 թվականներին աշխատել է Քաղցրաշենի կոլտնտեսությունում որպես դաշտավարական բրիգադի բրիգադավար։ 1975-1978 թվականներին աշխատել է Քաղցրաշենի կոլտնտեսությունում որպես գլխավոր գյուղատնտես։ 1978-1984 թվականներին՝ ՀԽՍՀ գյուղատնտեսության մինիստրության Նարեկի խաղողապտղատնկարանային տնտեսության տնօրեն։ 1984-1991 թվականներին՝ Քաղցրաշենի կոլտնտեսության վարչության նախագահ։ 1989-1991 թվականներին՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի ժողովրդական պատգամավոր։ 1991-1996 թվականներին՝ Արտաշատի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ։ 1996-1998 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի խորհրդական։ 1998-2001 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի աշխատակազմի ղեկավար։ 2001 թվականին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալ։ 2003 թվականին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ, 2016 թվականին ազատվել է զբաղեցրած պաշտոնից իր դիմումի համաձայն։

Նմանատիպ նյութեր