Մահացել է Զորիկ Գալստյանը
Այսօր՝ նոյեմբերի 15-ին 52 տարեկանում կաթվածից մահացել է ծրագրավորող, լուսանկարիչ Զորիկ Գալստյանը։
Զորիկ Գալստյանն արցախյան ազատամարտի մասնակից էր, որպես սպա ծառայել է ՀՀ Զինված ուժերում, իսկ վերջին տարիներին ծրագրավորող էր աշխատում։
Զ. Գալստյանը Facebook-ի հայտնի օգտատերերից էր, միշտ հանդես էր գալիս հասարակական-քաղաքական իրադարձությունների ինքնատիպ վերլուծություններով, Հայաստանի բնաշխարհի պրոֆեսիոնալ լուսանկարներով։
Զ. Գալստյանի հոգեհանգստի արարողությունը կլինի նոյեմբերի 16-ին 18:00-ին Վերին Պտղնի 21/1 հասցեում սգո սրահում (Հյուսիսային ավտոկայանի դիմացի մայթին): Հուղարկավորությունը նոյեմբերի 17-ին Մեծ Մանթաշ գյուղում։
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը ցավակցում է Զորիկ Գալստյանի ընտանիքին եւ ընկերներին անդառնալի կորստի կապակցությամբ։