Հռոմի պապը կանանց թույլատրել է ժամերգության ժամանակ մի շարք գործառույթներ իրականացնել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Կանոնական իրավունքի օրենսգրքում փոփոխություններ է մտցրել՝ պաշտոնապես օրինականացնելով ժամերգության ժամանակ կանանց մի շարք գործառույթներ իրականացնելու իրավունքը։ Այս մասին հայտնում է Սուրբ Աթոռի [url=https://press.vatican.va/content/salastampa/it/bollettino/pubblico/2021/01/11/0016/00032.html]կայքը[/url]։
Խոսքը, մասնավորապես, ասմունքողների և ակոլիտների մասին է, որոնց դերում «աշխարհիկ տղամարդկանց» փոխարեն այսուհետ կարող են հանդես գալ նաև կանայք։
Նշվում է, որ փոփոխության է ենթարկվել Կանոնական իրավունքի օրենսդրության 230-րդ կանոնի առաջին պարբերության ձևակերպումը, որը հետայսու ունի հետևյալ ձևակերպումը․ «Եպիսկոպոսական համաժողովի կողմից ընտրված համապատասխան աշխարհիկ կանայք կարող են նշանակվել ասմունքողի կամ ակոլիտի մշտական ծառայության»։
Հարկ է նշել, որ 1570 թվականին Հռոմի պապ Պիոս V-ն արգելել է ժամերգություններին կանանց մասնակցությունը։
Հռոմի Ֆրանցիսկոս պապը բազմիցս ընդգծել է ժամանակակից եկեղեցու կյանքում կանանց դերի կարևորությունը և նրանց Վատիկանի մի շարք գերատեսչություններում նշանակել է կարևոր պաշտոնների։