211652_close_icon
views-count14120 դիտում article-date 22:12 11-01-2021

Կոնկրետ, կետային առաջարկներր են եղել Ռուսաստանից, որը չի ներկայացվել Անվտանգության խորհրդի նիստին. Միքայել Համբարձումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. «5-րդ ալիք»

Հոկտեմբերի 19-ին կամ 18-ին Անվտանգության խորհրդի նիստին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը մանրամասն ներկայացրեց տիրող իրավիճակը, հեռանկարը, և այն, որ ուղղակի մենք գնում ենք դեպի պարտության, և առաջարկություն կար դադարեցնելու ռազմական պատերազմական գործողությունները, նույն կարծիքին էր նաև Տոնոյանը: Այս մասին [url=https://www.youtube.com/watch?v=FRq3-eEBn7E&feature=emb_logo]«5-րդ ալիք» [/url]հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը: Նա նշել է, որ այդ նիստին ներկա էին նաև ԱԺ ընդդիմադիր ներկայացուցիչներ, մանրամասն քննարկում է տեղի ունեցել, բայց պատերազմը դադարեցնելու որոշում չի կայացվել: «Հետո Ռուսաստանի նախագահի խոսքերից, այլ աղբյուրներից եկած ինֆորմացիայից պարզվեց, որ դեռևս 2020 թվականին հոկտեմբերի 19-ին նման առաջարկություն եղել է Ռուսաստանի կողմից: Կոնկրետ, կետային առաջարկներր են եղել, այսինքն, ըստ էության, կյանքի էր կոչվելու լավրովյան պլանը»,- ասել է նա և առաջարկություններից ամենաշատը կարևորել ռուսական խաղաղապահ զորքեր Արցախ մտցնելու հարցը և նշել, որ չի կարող ասել, թե ընդհանրապես ինչու չէին քննարկման առարկա դառնում Ռուսաստանից հնչած առաջարկները: Նա վստահեցրել է, որ Անվտանգութան խորհդրին չեն ներկայացվել Ռուսաստանի առաջարկները: «Ես նոյեմբերի ութին հրաժարական եմ տվել, նոյեմբերի 7-ի դրությամբ ես չեմ իմացել այդ մասին»,-ասաց նա: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր