211652_close_icon
views-count3214 դիտում article-date 21:19 10-01-2021

Ժաննա Անդրեասյան. Հունվարի 11-ից, ուսումնական գործընթացը սկսվում է բոլոր՝ 1-12-րդ դասարանների համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի ծնողներ, սովորողներ, ուսուցիչներ, Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, վաղվանից՝ հունվարի 11-ից, ուսումնական գործընթացը սկսվում է բոլոր՝ 1-12-րդ դասարանների համար։ Այսինքն՝ առաջին և երկրորդ դասարանցիները նույնպես դասի են հունվարի 11-ից։ Նշված փոփոխությունն ամրագրված է ՀՀ ԿԳՄՍ նախարարի 30.12.2020 թվականի թիվ 49-Ն հրամանով։ Այս մասին գրավոր տեղեկացվել են բոլոր դպրոցները դեռևս դեկտեմբերի 30-ին։ Նախարարության կողմից հունվարի երկուսին տարածվել է նաև համապատասխան հանրային հաղորդագրություն։ Հրամանի հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=148991
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր