9823 դիտում
19:04 10-01-2021
Նաիրա Զոհրաբյան. Ես համաձայն չեմ, որ «Իմ քայլում» բոլորը Նիկոլի ուսապարկն են
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մի րյուկզակի պատմություն
Երեկ Նիկոլի կուսակցության խոսնակը հաստատեց այն, ինչը, ըստ էության, գիտեին շատերը։
Եթե իմքայլական պատգամավորների փոխարեն նախընտրական ցուցակում գրված լիներ՝ «Նիկոլի ուսապարկ», «Նիկոլի բոթասի քուղ», «Նիկոլի թաշկինակ», «Նիկոլի մեքենայի 7 դյույմանոց կլյուչ», «Նիկոլի խալադելնիկի ճտիկ», ապա սույն օգտակար պարագաները ավելի շատ ձայն կստանային, քան Նիկոլի ցուցակով առաջարդված պատգամավորները։
Ու հանկարծ որեւէ իմքայլական չփորձի ինքն իրենց համոզել, թե Նիկոլի ուսապարկի հետ խոսնակի համեմատությունը վերաբերում էր բացառապես ու միայն Սոֆյա Հովսեփյանին։
Ո՛չ, հարգելի իմքայլական պատգամավորներ։ Էս էն դեպքն է, երբ աուտոթրենինգը կամ տիբեթյան դպրոցի ինքնաներշնչման ռիտուալները չեն անցնելու։
Հա, ու մտքներովդ չանցնի հանկարծ, թե խոսնակն ինքնագործունեություն է արել։ Սույն միտքը վերջինիս թելադրել է ձեզանից յուրաքանչյուրի մասին հե՛նց էդպես մտածող Նիկոլը։ Ու խոսնակի համեմատությունը վերաբերում էր ձեզանից յուրաքանչյուրին, ով կփորձի վաղը դուրս գալ «Իմ Քայլը» խմբակցությունից։
Հե՛նց այդ պահից դուք կդառնաք շատ ավելի անօգտակար իր, քան Նիկոլի տան կոֆեի ապարատը։
Անկեղծ ասած, իմքայլական որոշ պատգամավորների դեպքում ես իմ կտրուկ անհամաձայնությունն ու պրոտեստն եմ հայտնում խոսնակի համեմատությանը։
Ես համաձայն չեմ, որ այնտեղ բոլորը Նիկոլի ուսապարկն են։ Ոչ բոլորը։
Էնտեղ կան իրապես ազնիվ մի քանի մարդ, ովքեր էս պահին պատանդի կարգավիճակում են։ Ու քանի դեռ նրանց մոտ չի առաջացել ստոկհոլմյան հայտնի սինդրոմը, երբ պատանդառուն սկսում է իրեն պատանդ վերցրածի հանդեպ քնքույշ զգացմունքներ տածել, այդ մարդկանց պետք է փրկել։
Ու այդ մի քանի մտածող մարդիկ գոնե հիմա պիտի հասկանան, որ Նիկոլի համար իրենց նոմինալ ինքնարժեքը երբեք չի եղել ավելին, քան իր սեփական րյուկզակինը։
Իսկ դուք, «Իմ քայլին» ընտրած հպարտ քաղաքացիներ, չմոռանաք, որ քվեարկելով իմքայլական այս կամ այն թեկնածուի օգտին, դուք պարզապես քվեարկել եք Նիկոլի րյուկզակի օգտին։
Սա ես չեմ ասում։
Սա ասում է Նիկոլի կուսակցության խոսնակը։ Եւ ուրեմն, կեցցե՛ այն ժողովուրդը, որ գնաց ու ընտրեց րյուկզակների այս իշխանությունը»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4340 դիտում
09:27 07-02-2019
Հեղափոխություն դպրոցում. շարադրություն՝ «Երբ քայլում են, քայլում են, քայլում են…» թեմայով. «168 ժամ»
Այս բաժնից
700 դիտում
19:11 14-11-2024
Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել կառուցապատողների հետ հերթական հանդիպումը
835 դիտում
18:58 14-11-2024
Հերոսներին` դավաճան, իսկ դավաճանին` հերոս դարձրեցիք. Գարիկ Ուրումյան
631 դիտում
18:57 14-11-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ