211652_close_icon

«Լուսավոր Հայաստանի» պատվիրակությունը Պարգև սրբազանի հետ քննարկել է Արցախի հոգևոր օջախների պաշտպանությունը

views-count1769 դիտում article-date 19:19 10-01-2021
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատվիրակությունը հանդիպել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ։ Ինչպես հաղորդում են «Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի ծառայությունից, պատվիրակության խնդրանքով Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը ներկայացրել է հետպատերազմական շրջանում Արցախի թեմի եկեղեցիների վիճակը, մշակութային ժառանգության առկա վիճակը։ Քննարկվել են նաև Արցախի հոգևոր-մշակութային օջախները պաշտպանելու բնագավառ անելիքները։

Նմանատիպ նյութեր