211652_close_icon

Սուրեն Սուրենյանց. Նիկոլը պարտության սիմվոլ է ու չի կարող այս դիլեմայի լուծումը գտնել արժանապատվության դիրքերից

views-count3053 դիտում article-date 21:35 10-01-2021
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլը պարտության սիմվոլ է ու չի կարող այս դիլեմայի լուծումը գտնել արժանապատվության դիրքերից․․․ Փաշինյան-Ալիև-Պուտին վաղվա հանդիպման օրակարգի մասին պաշտոնական տեղեկատվություն տարածեցին թե Մոսկվան և թե Երևանը։ Երկու օֆիզիոզ տեքստերի նույնիսկ ոչ մասնագիտական անալիզը բացահայտում է դրանց էական տարբերությունները։ Եթե Մոսկվայում կարևորում են կոմունիսկացիների ապաշրջափակամնը վերաբերող հարցերը ու ոչ մի առանձին անդրադարձ չկա գերիների ու անհետ կորածների խնդրին, ապա երևանյան տեքստում այդ հարցը առաջնահերթություն է։ Չգիտեմ՝ գուցե հոռետես եմ, բայց տապավորություն ունեմ, որ Բաքուն հերթական անգամ "չորով" Նիկոլի առաջ դնելու է գերիների վերադարձման նախապայման՝ ձգտելով Ադրբեջանն ու Նախիջևանն իրար կապող ճանապարհը դուրս դնել հայկական վերահսկողությունից։ Նիկոլը պարտության սիմվոլ է ու չի կարող այս դիլեմայի լուծումը գտնել արժանապատվության դիրքերից․․․
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր