211652_close_icon

Արգենտինայի հյուսիսում 5,9 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

views-count1670 դիտում article-date 13:22 10-01-2021
Այսօր՝ հունվարի 10-ին, Արգենտինայի հյուսիսում գրանցվել է 5,9 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Ըստ տեղեկության՝ ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Սան Սալվադոր դե Խուխույ քաղաքից 144 կմ դեպի արեւմուտք (բնակչությունը ՝ մոտ 305 հազար մարդ): Երկրաշարժի հիպոկենտրոնը տեղակայված է եղել 187 կմ խորության վրա: Ավերածությունների և զոհերի մասին տվյալներ չեն հաղորդվում:

Նմանատիպ նյութեր