2349 դիտում
23:31 09-01-2021
Վահրամ Թոքմաջյան. Հաղթող երկրի նախագահի գործելաոճը լակոտական է
Հրապարակախոս Վահրամ Թոքմաջյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Երբ Զարուհի Փոստանջյանը հայտնի հարցն ուղղեց Սերժ Սարգսյանին ԵԽԽՎ-ում, ես ամոթից գետինը մտա։ Երկուսն էլ իմ երկիրն էին ներկայացնում։ Հոդված ունեմ հարցի անթույլատրելիության մասին։
Արդյունքում դարձանք միջազգային ծաղրուծանակի առարկա։
Հիմա մենք պարտվել ենք։ Ելեք երկինք, իջեք ցած, ես չեմ կարող հասկանալ ու ընդունել Ալիևի ծաղրանքի տիրաժավորումը հայկական մեդիատիրույթում։ Ո՞ր օրվանից Ալիևը դարձավ մեջբերվող դասական հայկական իրականության մեջ, ո՞ր օրից դարձավ Փաշինյանի դեմ պայքարելու միջոց։
Հաղթող երկրի նախագահի գործելաոճը լակոտական է։ Երբ մենք ենք հաղթել առաջին պատերազմում, մեր երկրի նախագահը իրեն պահել է հաղթողի վեհանձնությամբ։
Ինչևէ, Նիկոլ Փաշինյանը և իշխող քաղաքական թիմը բավարար մեղքեր ունեն գործած ներհայկական տիրույթում դատափետելու համար։ Սակայն դա չի նշանակում, որ Ալիևի նոլդուները պետք է դառնան քաղաքական դաշնակից ու ամենօրյա հիթ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2587 դիտում
21:22 05-09-2020
Վահրամ Թոքմաջյան. Ամեն անգամ քաղաքային տրանսպորտից օգտվելիս չգիտես ում քրֆես
2402 դիտում
23:44 12-09-2020
Վահրամ Թոքմաջյան. Մարդուն շարունակում են ենթարկել ստորացուցիչ ծաղրուծանակի, հոգեբանական ծանր ճնշման
Այս բաժնից
493 դիտում
20:08 25-04-2024
Կիևում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում
718 դիտում
19:43 25-04-2024
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել
436 դիտում
19:35 25-04-2024
Դեսպան Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին