2414 դիտում
23:44 12-09-2020
Վահրամ Թոքմաջյան. Մարդուն շարունակում են ենթարկել ստորացուցիչ ծաղրուծանակի, հոգեբանական ծանր ճնշման
Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երեկ անդրադարձել էի մի հոլովակի, որում ուսուցչուհին վիրավորում է սովորողներին։ Գիտեի, որ հոլովակը հին է։ Հասկանալի է, որ այն շրջանառվում է ԿԳՄՍ դեմ ծավալված ոչ բովանդակային, կեղտոտ արշավի շրջանակներում։ Պարզվեց.
Ա. հոլովակը երեք տարվա վաղեմության է։
Բ. Բազմաթիվ հատվածներ մոնտաժված են ու հանրությանն է ներկայացված «ձեռնտու» տարբերակը։
Գ. Ուսուցչուհին այլևս չի աշխատում դպրոցում։
Ստացվում է, որ մարդուն շարունակում են ենթարկել ստորացուցիչ ծաղրուծանակի, հոգեբանական ծանր ճնշման` նեղ խմբային նպատակների համար։ Ուսուցչուհուն ճանաչող մարդկանցից ես ստացել եմ նամակներ։
Մենք պատրաստ ենք տրամադրել իրավական խորհրդատվություն, աջակցություն, եթե ուսուցչուհին ցանկություն կունենա գնալ այդ ուղով։
Նա ամուսնացած է, ունի երեխաներ։ Պատրաստ ենք նաև գործընկեր հոգեբանների միջոցով աշխատել երեխաների հետ։
Բուլինգի դեմ բուլինգով չեն պայքարում։ Իսկ կեղտոտ արշավականները վաղ թե ուշ պատասխան են տալու»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2593 դիտում
21:22 05-09-2020
Վահրամ Թոքմաջյան. Ամեն անգամ քաղաքային տրանսպորտից օգտվելիս չգիտես ում քրֆես
2358 դիտում
23:31 09-01-2021
Վահրամ Թոքմաջյան. Հաղթող երկրի նախագահի գործելաոճը լակոտական է
Այս բաժնից
643 դիտում
09:02 06-05-2024
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 8 մարզերում
838 դիտում
23:57 05-05-2024
Երթը դեպի Երևան կշարունակվի վաղն առավոտյան
730 դիտում
23:01 05-05-2024
Մայիսի 5-ը Ռազմական ոստիկանության օրն է