211652_close_icon
views-count1260 դիտում article-date 19:49 09-01-2021

Հունաստանից Հայաստան է ժամանել հումանիտար օգնություն տեղափոխող երկրորդ ինքնաթիռը

Հունվարի 9-ին «Հունաստանի հայկական կապույտ խաչի», «Հայկական գթության խաչի» և Հայ օգնության միության ջանքերով, ինչպես նաև Հունաստանի կառավարության և Հունաստանում Հայաստանի դեսպանության աջակցությամբ Հունաստանից Հայաստան է ժամանել հումանիտար օգնություն տեղափոխող երկրորդ ինքնաթիռը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն: Հումանիտար օգնությունը ներառում է առաջին անհրաժեշտության ապրանքներ, բժշկական պարագաներ, հագուստ և սնունդ։ Օգնությունը նախատեսված է պատերազմից տուժած ընտանիքներին աջակցության համար: Ինքնաթիռը Հայաստանում դիմավորեցին ՀՀ ԱԳՆ և Հայ օգնության միության ներկայացուցիչները:

Նմանատիպ նյութեր