211652_close_icon
views-count1719 դիտում article-date 19:38 06-01-2021

Ֆրանսիայից Հայաստան է ժամանել մարդասիրական օգնություն տեղափոխող 5-րդ ինքնաթիռը․ «Ազնավուր» հիմնադրամ

Հունվարի 5-ին Ֆրանսիայից Հայաստան է ժամանել մարդասիրական օգնություն տեղափոխող 5-րդ ինքնաթիռը: Այս մասին տեղեկացնում են «Ազնավուր» հիմնադրամի ֆեյսբուքյան էջից: ««Ազնավուր» հիմնադրամը ցանկանում է ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ներգրավված բոլոր կազմակերպություններին, կողմերին և անհատներին, որոնք մասնակցել են այն հավաքագրելու և տեղափոխելու գործընթացին: Մեր թիմը կսկսի օգնության բաշխումը, երբ այն ժամանի «Ազնավուր» կենտրոն (բաշխումն իրականացվում է արցախցի տուժած ընտանիքների հետ աշխատող կազմակերպությունների միջոցով): Ցանկանում ենք նաև ընդգծել, որ այս ինքնաթիռի հատկացման գործընթացը նախաձեռնել են Յուրի և Դենի Ջորկայեֆֆները, իսկ հատուկ չվերթը կազմակերպվել է դարձյալ Ֆրանսիայի կառավարության կողմից: Յուրի Ջորկայեֆֆն այս անգամ ևս անձամբ ժամանել է Հայաստան՝ մի խումբ ֆրանսիացի բժիշկների հետ շարունակելու մարդասիրական առաքելությունը և աջակցելու Արցախյան պատերազմից տուժածներին»,- ասված է հիմնադրամի հայտարարության մեջ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Le 5 janvier, le 5e avion transportant de l'aide humanitaire en provenance de Paris est arrivé à Erevan. La...

Опубликовано Aznavour Foundation Среда, 6 января 2021 г.

Նմանատիպ նյութեր