211652_close_icon
views-count2145 դիտում article-date 14:30 19-10-2020

Լոս Անջելեսից Հայաստան ուղևորված ամերիկահայերի հավաքած մարդասիրական բեռը տեղափոխող ինքնաթիռը ժամանել է Հայաստան

Լոս Անջելեսից Հայաստան ուղևորված ամերիկահայերի հավաքած մարդասիրական բեռը տեղափոխող «Քաթար էյրվեյզի» ինքնաթիռն արդեն ժամանել է Հայաստան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը: «Հայաստան հասավ հումանիտար բեռով ևս մեկ ինքնաթիռ։ ԱՄՆ արևմտյան ափից այն կազմակերպել էր ArmeniaFund-ը, բեռը եկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Թռիչքի կայացման համար հատուկ շնորհակալություն Տաթևիկ Ռևազյանին ու իր թիմին»,- գրել է նա ու կից Տաթևիկ Ռևազյանի հետ լուսանկար հրապարակել:

Նմանատիպ նյութեր