211652_close_icon
views-count42929 դիտում article-date 19:10 09-01-2021

Արտակարգ դեպք Երևանում. 55-ամյա որդին դանակով և մկրատով սպառնացել է սպանել տարեց ծնողներին, ապա ծածկոցով փորձել է խեղդամահ անել հորը

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում՝ ՀՀ քր-օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ), 118 հոդվածի (ծեծ) և 137 հոդվածի 1-ին մասի (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել) հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է երեկ՝ հունվարի 8-ին, Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով: Ժամը 09:30-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունու բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ռոստոմի փողոցի տներից մեկում տղան դանակով և մկրատով սպառնացել է սպանել 84-ամյա հորը՝ Ա. Աֆրիկյանին և 83-ամյա մորը՝ Թ. Փափազյանին, որի ժամանակ էլ տղան հարվածներ է հասցրել ծնողների մարմնի տարբեր մասերին, իսկ Ա. Աֆրիկյանին կյանքից զրկելու դիտավորությամբ ծածկոցը պարանոցին փաթաթելու միջոցով փորձել է խեղդամահ անել, սակայն իր կամքրից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չի հասցրել: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ: Տեղում աշխատել է նաև հետաքննչական բաժանմունքի հետաքննիչը, սակայն հետո նյութերը փոխանցվել են քննչական բաժին: Ոստիկանները տաք հետքերով նշված տանը հայտնաբերել են կասկածյալ, 55-ամյա Պ. Աֆրիկյանին, ով բերման է ենթարկվել Էրեբունու ոստիկանություն, ապա՝ ձերբակալվել: Գ. Շամշյանի տեղեկություններով, նրան տեղափոխել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր