Աֆղանստանում մահապարտ ահաբեկչի գործողությունից վիրավորվել են 3 վրացի զինծառայողներ
Աֆղանստանի Բահրամ ռազմաբազայի մոտ, որտեղ խաղաղապահա առաքելություն են իրականացնում Վրաստանի ԶՈՒ ծառայողները, մահապարտ ահաբեկիչն իրեն ամրացված պայթուցիկ սարքը գործի է դրել:
Վրաստանի պաշտպանությա նախարարության տարածած հաղորդագրութնան մեջ ասվում է, որ պայթյունից 3 զինծառայող է վիրավորվել: Նրանց տեղափոխել են Բահրամի զինվորական հոսպիտալ և գտնվում են բժիշկների հսկողության տակ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: