211652_close_icon
views-count2179 դիտում article-date 16:11 09-12-2015

Պարզվել է «Բատակլանի» վրա հարձակված 3-րդ մահապարտ-ահաբեկչի ինքնությունը

Ֆրանսիայի իշխանությունները պարզել են 3-րդ մահապարտ-ահաբեկչի ինքնությունը, որը մասնակից է եղել Փարիզի «Բատակլան» թատրոնի ահաբեկչությանը, հաղորդում է France Press-ը՝ հղում անելով ոստիկանության իրազեկ աղբյուրին: Ըստ տեղեկությունների՝ նա եղել է ֆրանսիական Ստրասբուրգ քաղաքի 23-ամյա բնակիչ Ֆուեդ Մոհամադ Աղղադը: 2013 թվականի վերջին նա իր եղբոր և մի քանի ընկերների հետ Սիրիա էր մեկնել: Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Փարիզի միանգամից մի քանի վայրում՝ «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտը, որտեղ ընթանում էր Գերմանիայի ու Ֆրանսիայի հավաքականների խաղը, քաղաքի հյուսիս-արևելյան մասում գտնվող սրճարաններից մեկը և «Բատակլան» թատրոնը հարձակման ենթարկվեցին, ինչի հետևանքով զոհվեց 130 և տուժեց 350-ից ավելի մարդ:

Նմանատիպ նյութեր