Իրաքում մահապարտ-ահաբեկչի զոհ են դարձել զինծառայողներ
Իրաքի կենտրոնական հատվածում՝ Էլ-Ֆալուջա քաղաքից ոչ հեռու ահաբեկչություն է տեղի ունեցել: «Իսլամական պետություն» խմբավորման մահապարտ-զինյալը հարձակվել է իրաքցի զինվորականների վրա: Պայթյունի եւ զինյալների հետ բախման հետեւանքով 17 զինվոր է մահացել:
Իրաքում ներկայում զանգվածային գործողություններ են ընթանում՝ Անբար նահանգը իսլամիստներից ազատագրելու նպատակով: Օրեր առաջ Իրաքի օդային ուժերը հարվածել էին նույն քաղաքում գտնվող զինյալների դիրքերին, որոնց հետեւանքով սակայն մահացել էին 25 կին եւ երեխա: