3370 դիտում
22:56 08-01-2021
Հանրությունն անտեղյակ է՝ ում հետ ինչ է պայմանավորվել Փաշինյանը, դուք պատասխանատու եք բոլոր որոշումների համար և պարտավոր եք ներկայացնել իրականությունը․ Վ․ Մանուկյանի կոչը ԱԳՆ, ԱԱԾ, ԶՈՒ ԳՇ ղեկավարներին
«Հայրենիքի փրկության շարժումը» տարածել է շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հայտարարությունը, որով վերջինս դիմում է ՀՀ արտգործնախարարին, ԱԱԾ տնօրենին, ԶՈՒ գլխավոր շտաբի պետին՝ պահանջելով հանդիպել «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչների հետ պարզաբանումներ տալ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարելի և այնտեղ ստորագրելիք փաստաթղթի վերաբերյալ։ Հայտարարությունում ասվում է․
«Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին,
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Արմեն Աբազյանին,
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին
Հարգելի՛ պարոնայք,
Մեր երկիրը հայտնվել է ծայրահեղ վտանգավոր իրավիճակում։ Ունեցել ենք մարդկային ու տարածքային ահռելի կորուստներ։ Մեր ինքնիշխանությունը նվազել է։ Խարխլված է Հայաստանի Հանրապետության անվտանգային համակարգը։ Զիջումներն ու կորուստները շարունակվում են պարտված վարչապետի կասկածելի և հակապետական որոշումների պատճառով։ Մեր հանրությունն անտեղյակ է, թե նա ում հետ և ինչ է պայմանավորվել: Հունվարի 11-ին նախատեսված Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպման հետ կապված բազմաթիվ մտահոգություններ և տագնապներ կան քաղաքական-հասարակական լայն շրջանակներում: Իրավիճակը պայթյունավտանգ է, հղի անկանխատեսելի զարգացումներով։
Դուք ի պաշտոնե պատասխանատվություն եք կրում բոլոր ընդունված, ընդունվելիք որոշումների համար և պարտավոր եք ներկայացնել իրականությունը հանրությանը։ Անհրաժեշտության պարագայում պարտավոր եք կանխել հակապետական որոշումների ընդունումը՝ պաշտպանելով պետության և ժողովրդի շահերը։
Դիմում ենք Ձեզ՝ պահանջելով հունվարի 9-ին հանդիպում Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչների հետ:
Ակնկալում ենք Ձեր պարզաբանումները ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Կանխավ շնորհակալ եմ»։
Վազգեն Մանուկյան
«Հայրենիքի փրկության շարժում»
08.01.2021թ.
Նմանատիպ նյութեր
8443 դիտում
16:35 19-06-2021
Սպաներ, դուք պարտավոր չեք կատարելու ապօրինի որևէ հրաման, քաղաքական որևէ պատվեր. Գեներալ- լեյտենանտ Վարյանի կոչը
Այս բաժնից
2299 դիտում
15:37 25-11-2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
739 դիտում
15:16 25-11-2024
Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ
691 դիտում
14:56 25-11-2024
Պապիկյանն այցելել է սահմանագոտի