Տեղի ունեցավ «Հզոր Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» նախաձեռնության կազմ կոմիտեի նիստ
                        Այսօր՝ հունվարի 8-ին,  տեղի է ունեցել «Հզոր Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» նախաձեռնության կազմ կոմիտեի նիստը: 
Այն գումարվել է «Ալյանս» կուսակցության գրասենյակում: Կազմ կոմիտեն որոշել է Շարժմանը միանալու կարգը, ըստ որի նախաձեռնությանը միանալու համար իրավաբանական անձինք կամ անհատները պետք է դիմեն կազմ կոմիտեի անդամներին: 
Ձեւվավորել է համաժողովը նախապատրաստող շտաբը, քննարկել է ծրագրային եւ կազմակերպչական հարցեր: Շարժման համաժողովը նշանակվել է փետրվարի 6-ին:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

