211652_close_icon
views-count66665 դիտում article-date 21:21 07-01-2021

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. Opel-ի 57-ամյա վարորդը անզգուշաբար անցել է փողոցում ընկած 29–ամյա տղամարդու վրայով. վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 7-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 57-ամյա Հովհաննես Հ.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Զովունի-Քանաքեռավան-Մրգաշեն ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն, Քանաքեռավան գյուղի բնակիչ, 29-ամյա Գառնիկ Ս.-ին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆտոոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, զանգահարել է շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն, ով ճանապարհին մահացել է;: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժաանել է նաև ոստիկանության Նաիրիի բաժնի հերթապահ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի ավագ տեսուչ Հարություն Արսենյանի և ոստիկանության Նաիրիի բաժնի ՊՊԾ դասակի հրամանատար Հրանտ Եսայանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանը: Վրաերթի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Սերյոժա Սեդրակյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ վրաերթի ենթարկվածը առողջական խնդիրներ ունի և ամեն անգամ նշված հատվածում ինչ-որ պարկ ուսին դրած գնում գալիս է: Վրաերթի ենթարկվելուց առաջ նրա ինքնազգացողությունը վատացել է և ընկել ու ճանապարհի մթության պատճառով վարորդն էլ չի նկատել և անզգուշաբար անցել է նրա վրայով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր