211652_close_icon
views-count7238 դիտում article-date 18:21 17-07-2015

Աբովյանում 34-ամյա վարորդը BMW-ով անզգուշաբար անցել է իր ազգականի ոտնաթաթի վրայով

Երեկ ՝ հուլիսի 16-ին, ժամը 14:00-ի սահմաններում, Աբովյանի բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին հայտնել են, որ «աջ ոտնաթաթի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի բնակիչ, 17-ամյա Ինեսա Ներսիսյանը, ով հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքը ստացել է քրոջ տանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Կոտայքի բաժնի աշխատակիցները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Եղբայրության փողոցի բնակիչ, 34-ամյա Կարեն Ներսիսյանը իր վարած BMW մակնիշի 97 VՍ 007 համարանիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցի 2-րդ նրբանցքի խաչմերուկում մեքենայով առաջ ընթանալիս անզգուշաբար անվադողով անցել է Ի. Ներսիսյանի ոտնաթաթի վրայով: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Նմանատիպ նյութեր