211652_close_icon

Կորցրել ենք մի սերնդի գենոֆոնդի զգալի մասը, այս ձմեռ կարող ենք կորցնել ավելին․ Հակոբ Ճաղարյան

views-count2863 դիտում article-date 17:15 07-01-2021
Մենք արդեն կորցրել ենք մի սերնդի գենոֆոնդի զգալի մասը, այս ձմեռ կարող ենք կորցնել ավելին: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի նախկին խորհրդական, ավիատոր Հակոբ Ճաղարյանը։ «Ամբողջ ֆեյսբուքը լցված է սառցակալած ծառերի գեղեցիկ ֆոտոներով: Մեծ կասկածներ ունեմ, որ սահմանին, առանց նոր շինությունների, բաց տարածքում հերթապահող զինվորները այս ցրտի ու սառույցի գեղեցկության հանդեպ ունեն նմանատիպ, էսթետիկական մոտեցում: Դեռ 2 ամիս առաջ, Նոյեմբերի սկզբին փորձել եմ վարչապետի խորհրդականներից մեկի միջոցով առաջարկս հասցնել այդ ժամանակ դեռևս գլխավոր խորհրդական, այժմ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին, իսկ 1-2 օր ավելի ուշ` անձամբ եմ ներկայացրել ԱԻՆ նախարարի տեղակալին: Իսկ առաջարկս շատ պարզ է` ամբողջ զորքին տրամադրել բևեռային հանդերձանք: Որը թույլ է տալիս քնել բաց երկնքի տակ մինչև -45*C, իսկ շարժվելիս` մինչև -60*C ջերմաստիճանների դեպքում: Մենք արդեն կորցրել ենք մի սերնդի գենոֆոնդի զգալի մասը: Այս ձմեռ կարող ենք կորցնել ավելին։ Հուսով եմ ինչ որ բան արվում է այդ ուղղությամբ»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր